«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սեպտեմբերյան նստաշրջանում կբարձրաձայնի Իրաքի հյուսիսում եզդիների հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին:
«Ազատության» հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկել մի շարք հարցեր։ Նա նաև տեղեկացրեց, որ իրեն նյութեր են փոխանցվել, որոնք ինքն առաջիկայում կներկայացնի ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին:
«Միանշանակ է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրաքի հյուսիսում, դա ցեղասպանություն է, և միջազգային հանրությունը պետք է հստակ, ադեկվատ արձագանքի, հստակ գործողություններ անի եզդի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու համար, ավելին, ես կարծում եմ, ՄԱԿ-ի ասամբլեայում խնդիրը պետի է քննարկվի, և իսլամիստական պետության ծայրահեղական ահաբեկչական միավորման բոլոր հովանավոր երկրները, ովքեր հովանավորում են այդ ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանը, պետք է պատասխանատվություն կրեն. ուղղակի անթույլատրելի է՝ այսօր՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ ողջ աշխարհի աչքի առջև, այն, ինչ տեղի է ունենում Իրաքի հյուսիսում»,- ասաց Զոհրաբյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/
19.08.2014
Նաիրա Զոհրաբյանը Իրաքի եզդիների խնդիրը կբարձրացնի ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում.«Ազատություն»

Նաիրա Զոհրաբյանը Իրաքի եզդիների խնդիրը կբարձրացնի ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում.«Ազատություն»