Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։
✔️Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ.Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։
✔️Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։
✔️ Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։
📍Քաղաքաշինության նախարարությունը կատարում է վերահսկողություն։