Նարեկ Սարգսյանն իրեն չգնահատված բժշկի հետ համեմատեց (Տեսանյութ)

Նարեկ Սարգսյանն իրեն չգնահատված բժշկի հետ համեմատեց (Տեսանյութ)
Նարեկ Սարգսյանն իրեն չգնահատված բժշկի հետ համեմատեց (Տեսանյութ)

Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին. այս մասին այսօր Ճարտարապետության թանգարանում կազմակերպած ասուլիսին ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ պողոտան նոր լուծումներ է ունենալու, ասենք՝ նախկինում սվաղ էր արվում, հիմա կոշտ նյութեր են օգտագործվում, բնական քարեր են օգտագործվում, ծաղկամաններն են փոխվում:
Նարեկ Սարգսյանի խոսքերով` «Առաջին անգամ թփերի փոխարեն ծառեր են նախատեսված, սա այն է, ինչ մենք միշտ ուզել ենք, բայց հիմա է դարձել հնարավոր: Լուսավորչության բոլոր էլեմենտներն են փոխվելու, նոր լուսավորություն է լինելու»: Հյուսիսային պողոտայում նաեւ ժամանակակից քանդակներ են տեղադրվելու, ըստ նախարարի, շենքերի պատերը զարդարվելու են մագլցող կանաչով, որ կաթիլային եղանակով է ոռոգվելու:
Այսինքն` ճարտարապետական ձեր նախկին սխալնե՞րն եք խմբագրում, ինչո՞ ւ Հյուսիսային պողոտան կառուցելու ժամանակ այդ ամենը չի արվել, լրագրողների այս հարցերին պարոն Սարգսյանն ասաց. «Սարկազմը հասկանում եմ, ցավոք, պետք է հիասթափեցնեմ: Սա ինձ հիշեցնում է բժիշկների պատմությունը. մարդը մահամերձ ընկած է, բժիշկը կյանքը փրկում է, ու մատին մի հատ սպի է մնում, նրան ասում են` ինչո՞ւ ես սպի թողել»:
Նարեկ Սարգսյանի ու բժշկի համեմատությունները` տեսանյութում