Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: 

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: 

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: