«Նիկոլ Փաշինյան, քո բացառիկ ապիկարության և դավաճանական քաղաքականության հետևանքով բանակն ու Արցախի հայ բնակիչները հայտնվում են ծուղակների մեջ»․ Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյան, քո բացառիկ ապիկարության և դավաճանական քաղաքականության հետևանքով բանակն ու Արցախի հայ բնակիչները հայտնվում են ծուղակների մեջ, զոհվում են, վիրավորվում և գերեվարվում: Միևնույն ժամանակ, դու ամեն գնով պատասխանատվությունից խուսափելու և թեկուզ մեկ օր ավել աթոռին մնալու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ:

Քեզ բնավ չի հետաքրքրում, որ ծանր վիրավոր բանակն է մնացել որպես պետականության վերջին պատվար ու ցեղասպանությունը կանխելու միջոց:Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից»: