Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն․ ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է․ Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ՝ հավելելով միայն, որ Պետրոսյանը բերման է ենթարկվել նախապատրաստվող նյութերի շրջանակում։