Մանդատ ինձ տվել էիք դուք և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում․ «Իմ քայլի» պատգամավորը դիմել է սյունեցիներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի Սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ։

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»: