Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները, բայց անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը իր ֆեյսբուքյան էջում ողջունել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։

Նա գրել է․

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից:

Բացի այդ, անհրաժեշտ է հարցն ուղիղ դնել, և անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար: