ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմել է ևս 3 մլն քաղաքացի

ԱՄՆ-ում նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը թեպետ փոքր-ինչ դանդաղել է, սակայն արդեն դիմել է ևս 3 միլիոն քաղաքացի: Դա այն դեպքում, երբ կորոնավիրոսի համավարակը շարունակում է վնաս հասցնել տնտեսությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Երկու ամսվա ընթացքում առանց աշխատանքի է մնացել է 36,5 միլիոն մարդ: Նախորդ շաբաթ կառավարությունը հայտարարել էր, որ գործազրկության մակարդակը հասել է 14,7 տոկոսի, թեպետ նշվում է, որ այս ցուցանիշը կարող է բարձր լինել: Կոնգրեսն ու նախագահ Թրամփն արդեն հատկացրել են 3 տրիլիոն դոլար հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում, որպեսզի աջակցություն ցուցաբերվի բնակիչներին, բիզնեսին: 

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 450 հզարից ավելին է, մահացել է 86 հազար 912 մարդ: