Նիկոլ Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները, նրա հետևից Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին․ Ժիրայր Սեֆիլյան

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Սասնա ծռեր կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները։ Աթոռից կառչած այս չարիքը շահագործում է նույնիսկ մեր ժողովրդի վիշտն ու ցավը։ Շատերը կարող էին մտածել, թե տեղի ունեցած ողբերգությունը պետք է ազդած լիներ նրա վրա և նա առնվազն պետք է հրաժարվեր ամեն ինչից անձնական օգուտ քաղելու իր գործելակերպից։

Ավաղ, Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ արժեք, ո՛չ խիղճ։ Մտածելով, որ մարդիկ ի հիշատակ զոհվածների կարող են արձագանքել և միանալ, հանուն անձնական իշխանության սգո օրեր է հայտարարել և դեպի Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն։

Այս խեղկատակ դավաճանի հետևից դեպի Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին»։