ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, տեղեկացնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը: