Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարին: Նախարարը գրում է.

«Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:

Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»:

Տեղեկացնենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին մարտի 15-ին ավտովթարի է ենթարկվել:

«Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր»,-տեղեկանում ենք ԱԻՆ հաղորդագրությունից: