«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով հաջորդ 10 հազար ձմեռային վերմակներն են մաս-մաս ուղարկվում Արցախ

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի միջոցներով հաջորդ 10 հազար ձմեռային վերմակներն են մաս-մաս ուղարկվում Արցախ:

Վերմակները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով:

Հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել այս համարով՝ 📞047.952718:

Վերմակների նոր խմբաքանակի մատակարարումը շարունակվում է: Հիմնադրամի էջերում պարբերաբար կլինեն տեղեկության թարմացումներ:

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։