Մեկ օրում 540 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Հեղինակ MediaLab

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ վերջին մեկ օրում ապահովվել է 540 արցախցու վերադարձը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ ապահովվել է 540 փախստականի վերադարձը: Ավտոբուսների շարժը ուղեկցվել է ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի և ռազմական ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է 23 դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը: