Զերծ մնացեք զինծռայողների համար կեղծ դրամահավաքներից․ Այրվածքաբանության ազգային կենտրոնի հայտարարությունը

Այրվածքաբանության ազգային կենտրոնը տեղեկացնում է․

Համացանցում ակտիվորեն տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում։ Զերծ մնացեք կեղծ դրամահավաքներից: