Ո՞վ կարող էր մտածել, որ ԱՄՆ-ում կարող են գրոհել Կապիտոլիումը՝ ժողովրդավարության համաշխարհային ցիտադելը․ Լուկաշենկո (Տեսանյութ)

Այսօր Սուրբ ծննդյան տոնի առիթով եկեղեցի կատարած այցելության ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ-ում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք ու անկարգություններ կազմակերպել շենքի ներսում։

«Ո՞վ կարող էր մտածել, որ ԱՄՆ-ում կարող են գրոհել Կապիտոլիումը՝ ժողովրդավարության համաշխարհային ցիտադելը։ Ո՞վ կմտածեր։ Ոչ մեկ։ Չնայած Թրամփի կողմից որոշ արդարություն կա, բայց դա վատ արարաք է։ Վատ է, երբ հրաձգություն է տեղի ունենում ու մարդիկ են մահանու», -հայտարարել է Լուկաշենկոն։

Ամերիկյան օրինակը մատնանշելով, Լուկաշենկոն հորդորել է Բելառուսում պարբերաբար անկարգություններ կազմակերպող խմբերին հանգստանալ։