139 մլն դրամ եկամուտ․ Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը. Factor

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցած տարի ստացել է ընդհանուր 139 մլն 24 հազար 69 դրամ եկամուտ, այդ թվում՝ 19 մլն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար՝ որպես նվեր։

Հաշվի առնելով, որ նախարարն անցած տարի ամուսնացել է և դուստր ունեցել, կարելի է ենթադրել, որ նվերներն այդ առիթներով են։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախարարի ներկայացրած 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունից ստացել է 21․5 մլն դրամ աշխատավարձ, 3.6 մլն դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վարձավճար կամ հատուցում, 12․5 մլն դրամ փոխառություն՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից, ևս մեկ փոխառություն՝ մոտ 65․6 մլն դրամ՝ «Հայէկոնոմբանկ»-ից, 1․8 մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ։

Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.