Պանդեմիան զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտը կրճատել է 82 տոկոսով

Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում միջազգային զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում «լոքդաունի» հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ:    

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, նշված ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 մլն 608 հազար 656-ով կամ 81 տոկոսով, այսինքն` Վրաստանը նախորդ տարի ընդունել է մոտավորապես այնքան զբոսաշրջիկ, որքան 2010 թվականին:

Մանրամասները՝ այստեղ