Ակներ գյուղում բնակիչներից մեկի տան տանիքն է հրդեհվել

Հունվարի 12-ին, ժամը 23:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունվարի 13-ին, ժամը 00։50-ին, մարել՝ 01։55-ին։

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ (մոտ 5 քմ) և փայտյա առաստաղը (մոտ 35 քմ):