Հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ

ինքնաթիռ

Նորություն ճանապարհորդողների համար․ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։ CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

https://www.facebook.com/usembarmenia/posts/10159052499522673