Ակունքի միջնակարգ դպրոցը համալրվել է սպորտային նոր մարզագույքով

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Սպորտային Սերունդ 2020» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջնակարգ դպրոցն այսօր համալրվել է սպորտային նոր մարզագույքով (ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի սեղան, նստարաններ, մարմնամարզական պատ և ներքնակներ, օղակներ, պարաններ և մարզական այլ պարագաներ): Այդ մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

Ակունքի միջնակարգ դպրոցը ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցների շրջանում կազմակերպված մրցույթի հաղթող ճանաչված 16 դպրոցներից մեկն էր՝ միակը Կոտայքի մարզից:

Ծրագիրը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի. նպատակը դպրոցահասակների շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: