Եռակողմ հայտարարությունը իրագործելու արդյունքում Սյունիքում ստեղծված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ըստ այդ որոշման, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ապահովելու է աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը։