Եղեգնակատու․ Վայրի կատուներից ամենամեծը

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է եղեգնակատվին (լատ.՝ Felis chaus)

Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։ Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։

Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը՝ սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Հղիությունը տևում է 60 օր։

Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը։

Եղեգնակատու (լատ.՝ Felis chaus)✅Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ ✅Բույնը կառուցում են թփուտներում,…

Posted by ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia on Saturday, January 16, 2021