Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է ․

«Այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»: