Պաշտոնական. Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

Կառավարության նիստում է Շիրակի մարզպետի պաշտոնում Հովհաննես Հարությունյանին նշանակելու մասին հարցը: 

Տիգրան Պետրոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին: