Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե իբրև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում, «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամության, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ էր, պարզաբանում է ներկայացրել.

«Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։ Հաշվի առնելով վերոգրալը՝ պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երևանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն և անգլերեն։

Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»: