Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին.1lurer.am

Հարևանության սկզբունքների անտեսումը և կեղծ հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես խոհեմության նշան։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ մեկնաբանելով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները Իրանի հասցեին, թե իրանական կողմը կապ ունի Կովկասի տարածքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման հետ:

«Այն երկրի հասցեին մեղադրանքը, որին աշխարհը հերոս է համարում թմրամիջոցների դեմ պայքարում, ոչ մի ազդեցություն չի ունենա, բացի մեղադրողի խոսքերի հեղինակազրկումից»,- գրել է Շամխանին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ընթացքում հակադարձել էր Ալիևին՝ շեշտելով Իրան-Հայաստան համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:  

Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: