««Յուքոմի» և «Բիլայնի» միավորման դեպքում ռիսկերն ակնհայտ են». Հակոբ Արշակյան. Տեսանյութ

Ռազմարդյունաբերության ոլորտին անցյալ տարի լրացուցիչ մեկ միլիարդ դրամ է հատկացվել: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը, մանրամասնելով ռազմարդյունաբերության ոլորտում տարվող աշխատանքները, նշեց. «Պաշտպանական գերատեսչությունների հետ հստակեցվում է խնդիրների լուծման կարիքը:

Արտադրվելու է զինամթերք, տարբեր տեսակի զինատեսակներ, համակարգային լուծումներ: Խոսքը հետախուզական անօդաչու թռչող սարքերի մասին է, հարվածային թռչող սարքերի մասին է»:

Հակոբ Արշակյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձավ նաև կապի ոլորտում սպասվող առաջիկա խոշոր փոփոխություններին: Խոսքը, մասնավորապես, «Բիլայնի» վաճառքի մասին է. գնորդը «Յուքոմ» ընկերությունն է, որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքին և մերձավոր շրջապատին: «Այժմ մեծ քննարկում է տեղի ունենում:

Այսօր այդ քննարկումներից մեկը տեղի է ունեցել վարչապետի գրասենյակում: Տարբեր տեսակի ռիսկեր կան՝ թե՛ միավորման, թե՛ չմիավորման դեպքում: Ռիսկերն ակնհայտ են ֆիքսված կապի գերիշխող դիրքի հետ կապված, և այլ ռիսկեր կան, որոնք մանրամասն կգնահատվեն»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.am-ի տեսանյութում: