Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում է գործարար ու ձեռնարկատիրական անգլերենի անվճար բաց և առցանց դասընթաց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են․

Գիտե՞ք, որ մենք ունենք գործարար ու ձեռնարկատիրական անգլերենի անվճար, բաց և առցանց դասընթաց։

U.S. Department of State-ի հովանավորությամբ կազմակերպվող այդ դասընթացը թույլ է տալիս միաժամանակ կատարելագործել անգլերենի իմացությունը և նոր գիտելիքներ ստանալ բիզնեսի ու ձեռնարկատիրության մասին։ Նոր մասնակիցները կարող են գրանցվել մինչեւ մարտի 12-ը, իսկ դասընթացի առաջադրանքները պետք է ամբողջությամբ կատարվեն մինչեւ մարտի 26-ը։ Մանրամասների ու գրանցվելու համար՝ http://ow.ly/Ktiy50D4o24