Bloomberg։ «Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։

Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը:

«Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում,- տեղեկացնում  է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Գործակալության փոխանցմամբ՝ նոր «Ամասրա-1» հանքավայրում, ըստ նախնական տվյալների, կան գազի զգալի պաշարներ:

«Իշխանությունները Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից  ոչ մեկում աուդիտ չեն անցկացրել», -գրում է Bloomberg- ը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ 

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը