Ոչ Նարեկ Վանեսյանը և ոչ էլ որևէ մեկը չեն հաղթել «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի մրցույթում. Պարզաբանում

Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցել է 7 անձ։ Մարզպետարանը հայտնում է, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։

«Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը»,- հայտնել է Կոտայքի մարզպետարանը։ 

❗️❗️ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԿոտայքի մարզպետարանում այսօր կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար…

Posted by ՀՀ Կոտայքի մարզպետարան on Tuesday, January 26, 2021