Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: