Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր․ Արցախի նախագահ

Ստեփանակերտում կիրականացվեն քաղաքաշինական նոր ծրագրեր, տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի՛ ստեփանակերտցիներ

Ինչպես խոստացել էի նախընտրական հանդիպումներիս ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու և ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով գալիք տարի պետական միջոցների հաշվին կսկսենք վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:

Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք Ստեփանակերտում իրականացվելիք այլ քաղաքաշինական ծրագրեր ևս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:

Ստեփանակերտում կիրականացվի քաղաքաշինական նոր ծրագրեր

Հարգելի՛ ստեփանակերտցիներԻնչպես խոստացել էի նախընտրական հանդիպումներիս ժամանակ, մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորելու և ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով գալիք տարի պետական միջոցների հաշվին կսկսենք վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը: Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել ենք Ստեփանակերտում իրականացվելիք այլ քաղաքաշինական ծրագրեր ևս:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Monday, June 22, 2020