Իրանի առողջապահության նախարարությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցություններ չի արձանագրել երկրում պատվաստումներն սկսելուց ի վեր: Այդ մասին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փետրվարի 9-ին Իրանն սկսել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ օգտագործելով երկրում հասանելի առաջին՝ Գամալեյայի անվան գիտահետազոտական ինստիտուտի պատվաստանյութը: Սկզբում այն հիմնականում կստանան բժիշկները: «Ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայում ստացել Է 10 հազար մարդ:
Այսօրվա դրությամբ պատվաստանյութի ներարկումից հետո լուրջ կողմնակի ազդեցությունների մասին չի հաղորդվել: Անհանգստության առիթ չկա»,-ասել Է նա ՌԻԱ Նովոստիին: Ներկայում Իրանը չունի իր պատվաստանյութը, սակայն սեփական մշակումներ Է իրականացնում: Պատվաստումների սկզբնական շրջանում Թեհրանը որոշել Է ապավինել ներմուծված պատվաստանյութերին:
Բացի արդեն ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութից, Իրանը դիտարկում Է Հնդկաստանից, Չինաստաստանից պատվաստանյութեր գնելու հարցը, ինչպես նաեւ դիմել Է COVAX ֆոնդին: Իրանը հույս ունի Ռուսաստանի հետ համատեղ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսել առնվազն երկու ամիս անց:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել Էր, որ Իրանը եւ Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ: