«Ժողովուրդ». ՀՀԿ-ն ամեն կերպ ցանկանում էր «լիկվիդացնել» Սամվել Նիկոյանին

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին առաջարկել են ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը: Սակայն նա կտրականապես դեմ է եղել և հայտարարել, որ ինքը չի ցանկանում Ազգային ժողովից «դուրս գալ»:

ՀՀԿ-ն ամեն կերպ ցանկանում էր «լիկվիդացնել» Նիկոյանին, քանի որ նա ընդգծված վատ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս, ինչպես հայտնի է, գնալու է ԱԺ: Այս թեմայի շրջանակներում թերթը զրուցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, որն ասել է. «Ձեր տեղեկությունները սխալ են, դուք ինչ տեղեկություն ասում եք` ես չունեմ»: Հարցին` մնալու է ԱԺ-ում, թե ոչ, ասել է. «Հենց իմացա, ես ձեզ կասեմ»:

© Medialab.am