«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից». Ալեքսանյան

Իշխող ՔՊ կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից:

Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնամխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում: Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազնակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ»:

Հիշեցենքն, որ երեկ հարձակում է եղել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա: Բռնության դրսևորումների այլ դեպքերի մասին եւս մամուլում տարաբնույթ հրապարակումներ եղան: