115 մլն դրամ՝ միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

Կառավարությունը մոտ 115 միլիոն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակման հետևանքով Սյունիքի ու Երևաի հյուրանոցներում ապաստանած արցախցիների ծախսերի փոխհատուցման համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ դեկտեմբերի 12-ից սկսած Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի։ 96 միլիոն դրամը կառավարությունը կհատկացնի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։