Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին Ֆինանսների նախարար նշանակելու մասին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե «Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»,- նշված է հրամանագրում: