ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր

Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է, որ Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կդիտարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը  Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: