Շիրակի մարզի 350 անապահով ընտանիք ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչներ է ստացել

Շիրակի մարզի շուրջ 350 անապահով ընտանիք ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչներ է ստացել: Ծրագիրը իրականացվել է «Ձմեռակացի բարեգործական ծրագրի» շրջանակներում՝ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև էմիրաթական «Կարմիր մահիկ» բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Մարդասիրական ծրագրի ընթացքում օգնության նման արկղեր են տրամադրվել Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի շուրջ 500 անապահով ընտանիքների։ Առաջիկա օրերին մարդասիրական ծրագրում կընդգրկվեն նաև Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։

Ընդհանուր առմամբ նախատեսված է մարդասիրական ծանրոցներ տրամադրել 1350 անապահով ընտանիքի։