Ինչու է պետությունն ուշացնում ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումները.Factor

Factor.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ պետությունն ուշացնում է ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումները։

«ՄՍԾ-ն նախ հայտնեց, որ վճարումը կլինի դեկտեմբերի 23-ից, հետո փոխեցին 27-ին՝ այսինքն այսօր, հիմա էլ ասում են, թե 28-ին կստանանք։ Պարզ չէ՝ 28-ին կլինի՞, թե՞ ոչ»,- նշում էր մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին։

Factor.am-ը խնդրի պարզաբանման համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Գերատեսչության խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ համակարգային որևէ խնդիր չի եղել․ «Փոքր խումբ շահառուների չի փոխանցվել, բայց վաղը՝ առավոտվանից գործընթացը կամբողջացվի»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Ըստ Մանուչարյանի՝ նպաստների ուշացումը պարզապես տեխնիկական որոշ խնդիրների հետևանք է։