ԱՆ-ն բուհերին առաջարկել է անցնել հեռավար ուսուցման․ Factor.am

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ Factor.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։ Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։

«Կրթական այն հաստատաությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնեց խոսնակը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նախարարության կողմից առաջարկ է արվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի բուհերը ևս անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։ Նշենք, որ ՀՀ-ում վերջին տվյալներով կորոնավիրուսի 27 284 ակտիվ դեպք կա, իսկ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։