Ի՞նչ է կատարվում Խոզնավարում. ՊՆ-ի մեկնաբանությունը․ Factor.am

Այսօր լուրեր շրջանառվեցին, որ թշնամին առաջ է եկել նաև Սյունիքի Սև լճի ուղղությամբ Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։

Factor TV-ն դիմեց Պաշտպանություն նախարարություն, որտեղից նշեցին. «Տեղեկությունը ճշտվում է»։

Տեղի համայնքապետ Ներսես Շադունցն էլ փոխանցեց. «Ամեն ինչ նորմալ է»։ Սակայն համայնքապետը հորդորեց ավելի ուշ զանգահարել։

Հիշեցնենք, որ 10 օր է՝ ադրբեջանցի զինվորները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և հրաժարվում են հեռանալ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նրանց թիվը 500-600-ի սահմանում է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում