Մարտի 4-ից 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Փարպի գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 1․5 հա, Մասիս քաղաքում՝ 4000 քմ, 3000 քմ, 2500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, 2 հա, 500 քմ, 2․5 հա, Վեդի քաղաքում՝ 1 հա, Կանաչուտ գյուղում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, 4000 քմ, Քարակերտ գյուղում՝ 1 հա, Բաղրամյան գյուղում՝ 2 հա և 5000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15․7 հա։