Հատուկ հերթապահություն՝ Սևանա լճի վրա

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների միջոցով մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

Այսօր լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց:Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։

Հիշեցնենք, որ մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։