Ազգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակայինը

Ազգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակայինը
Ազգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակայինը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը առաջարկում է տույժերից ազատել այն գործատուներին, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը աշխատողների համար կենսաթոշակային պարտադիր վճարումներ չեն կատարի: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, սակայն, այլ առաջարիկներ էլ ունեն, որոնք ներկայացրել են կառավարություն: Մասնավորապես, այս ուժերն առաջարկում են կասեցնել պարտադիր բաղադրիչը, էլեկտրոնային հաշվետվության համակարգը փոփոխության ենթարկել, որպեսզի պարտադիր պահումները չներառվեն այդ հաշվետվություններում, և լուծվի առանց իրենց կամքի համակարգին միացած անձանց վճարումների հետ վերադարձի հարցը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս նախագծին, որովհետև ոչ իշխանական չորս ուժերն ու “Դեմ եմ” թիմը ներկայացրել են իրենց փաթեթը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությանը  պետք է ստեղծված իրավիճակին քաղաքական գնահատական տա:

“Ես վարչապետին ասացի՝ պարոն վարչապետ, դուք պետք է պաուզա տաք, չի կարելի մի ռեֆորմ կատարել, որին դեմ է ամբողջ ժողովուրդը”,- ասաց նա: Կարդալ ավելին