Հոգեբանի գնահատականը՝ Պերմյակովի պահվածքի մասին

Հոգեբանի գնահատականը՝ Պերմյակովի պահվածքի մասին
Հոգեբանի գնահատականը՝ Պերմյակովի պահվածքի մասին

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որտեղ վերջինս շատ հանգիստ վարքագիծ էր դրսևորում: Սա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, շատերը շտապեցին իրենց ենթադրությունները հայտնել, որ վերջինս օգտագործվել է որպես գործիք, իրական ոճրագործները կարող են այլ մարդիկ լինել : Aravot.am-ն այս թեմայով զրուցեց Շիրակի մարզում ճանաչված հոգեբան Աշոտ Հակոբյանի (լուսանկարում) […]

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որտեղ վերջինս շատ հանգիստ վարքագիծ էր դրսևորում: Սա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, շատերը շտապեցին իրենց ենթադրությունները հայտնել, որ վերջինս օգտագործվել է որպես գործիք, իրական ոճրագործները կարող են այլ մարդիկ լինել : Aravot.am-ն այս թեմայով զրուցեց Շիրակի մարզում ճանաչված հոգեբան Աշոտ Հակոբյանի (լուսանկարում) հետ, որը հորդորեց դիլետանտ գնահատականներ չհնչեցնել : «Դա հարևանցիական վերաբերմունք է, մարդու արտաքինը, պահվածքը դեռ ոչինչ չի ասում: Մարդու արտաքինը միշտ չէ, որ արտացոլում է ներքին ապրումները: Նրա հետ մինչև չհարաբերվեմ, չեմ կարող ոչինչ ասել:

Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ոճրագործը՝ չգիտեմ դա Պերմյակովն է, թե ով է՝ անկախ անձից, ոճիրը կատարելիս գտնվել է հոգեկան հավասարակշիռ վիճակում, նա մեղսունակ է: Չնայած ես այդ իրավունք չունեմ այս պահին նման հայտարարություն անելու, բայց սա հայտարարում եմ՝ ելնելով նրա գործողությունների տրամաբանությունից: Գործողությունների շարքը, ներքին հոգեբանական օրինաչափությունը, հերթականությունը ցույց տալիս են, որ ոճրագործը ադեկվատ վիճակում է եղել, և բավական սառնասրտորեն Է կատարել այդ արարքը:

Իհարկե, մնացածը քննությունը կպարզի, դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի, բայց ես ուզում եմ մասնագիտորեն բացատրել, որ ոճրագործի արարքում անբնական բան չկա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/23/535153/