«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրը

«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրը
«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրը
Հեղինակ MediaLab

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, […]

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից:

Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»:

Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները: «Մերոնցից 6 հոգի են փախել` զինված» նախադասությունը կնոջ գլխից դուրս չի գալիս:

Դեպքից 11 օր անց, ռուս կինը կրկին այցելում է բժշկին: Եվ երբ գյումրեցի բժշկուհին հիշեցնում է ռուս կնոջ ասածները և փորձում է որևէ բան ճշտել, ռուս կինը սկսում է հակասական վարքագիծ դրսևորել` ասելով. «Բայց չէ՞ որ այդ օրը բոլորն էին այդպես խոսում իրար մեջ, որ ոչ թե մեկ հոգի է փախել ռազմաբազայից, այլ մի քանի հոգի: Իսկ հիմա ուրիշ բան են ասում, որ մեկ հոգի է եղել»:  

Այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց հենց գյումրեցի բժշկուհին, որի անունը, որոշակի հանգամանքներից ելնելով, չենք կարող հրապարակել: 

Մանրամասները` yerkir.am կայքում: