Առեւտրականները փակել են Բաղրամյան փողոցը՝ նախագահից պահանջելով պատասխան

Առեւտրականները փակել են Բաղրամյան փողոցը՝ նախագահից պահանջելով պատասխան
Առեւտրականները փակել են Բաղրամյան փողոցը՝ նախագահից պահանջելով պատասխան

Բաղրամյան փողոցը այս պահին փակ է: Առեւտրականները ճեղքելով ոստիկանների պատը` անցան նախագահականի մայթ: Ոստիկանները ուժերը կրկնապատկելով փորձում են ճանապարհը բացել եւ մարդկանց հանգստացնել: Նախագահական նստավայրի ճաղավանդակներից այնկողմ նախագահականի ներկայացուցիչները հեռախոսով պարբերաբար զեկուցում են իրավիճակի մասին: «Չորս ամիս է՝ մարդկանց գցել եք այս վիճակի մեջ եւ հարցը չեք լուծում,- դժգոհում են առեւտրականները,- դրա համար էլ այս […]

Բաղրամյան փողոցը այս պահին փակ է: Առեւտրականները ճեղքելով ոստիկանների պատը` անցան նախագահականի մայթ: Ոստիկանները ուժերը կրկնապատկելով փորձում են ճանապարհը բացել եւ մարդկանց հանգստացնել:

Նախագահական նստավայրի ճաղավանդակներից այնկողմ նախագահականի ներկայացուցիչները հեռախոսով պարբերաբար զեկուցում են իրավիճակի մասին:

«Չորս ամիս է՝ մարդկանց գցել եք այս վիճակի մեջ եւ հարցը չեք լուծում,- դժգոհում են առեւտրականները,- դրա համար էլ այս վիճակին հասանք»: Ոստիկանները փորձում են ճանապարհը բացել եւ ավտոմեքենաների երթեւեկությունը ապահովել: Ակցիայի կազմակերպիչները առեւտրականներին կոչ են անում փողոցը բաց պահել եւ անհարկի բախումներ չհրահրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/29/536970/