Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը:

Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասրակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և դառնում դրանց կրկնության պատճառ:   

Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտելու և պատժելու մեղավորներին, այլապես ողջ պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն